Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մուլան»-ը դիսնեյյան ռեմեյքներից առաջինն Է ստացել 13+ վարկանիշը

«Մուլան»-ը դիսնեյյան ռեմեյքներից առաջինն Է ստացել 13+ վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մուլան»-ի Էկրանավորումը դարձել Է դասական մուլտֆիլմերի դիսնեյյան ռեմեյքներից առաջինը, որը 13+ վարկանիշն Է ստացել ճակատամարտերի տեսարանների պատճառով: Այդ մասին հայտնել Է THR-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի կինոընկերությունների ասոցիացիան (Motion Picture Association of America) ժապավենին շնորհել Է PG-13 վարկանիշը, այսինքն՝ դրա բովանդակությունն անընդունելի Է համարվում 13-ից ցածր տարիքի երեխաների համար: Դիսնեյյան նախագծերից վերջինն այդ վարկանիշն ստացել Է «Կարիբյան ծովի ծովահենները. մեռածները հեքիաթներ չեն պատմում» (2017 թ.) ժապավենը:

Դատելով թրեյլերներից՝ չինական լեգենդի նոր տարբերակն այն աղջկա մասին, որը զինվորագրվում Է զառամյալ հոր փոխարեն, մոտ Է պատերազմական թեմայով Էպիկական ֆանտազիային, ինչպես որ օրիգինալ մուլտֆիլմերի մեծամասնությունը:

Վերջին տարիների փորձը ցույց Է տալիս, որ 13+ կինոնկարները հաճախ ժողովրդականություն են վայելում նաեւ ընտանեկան լսարանի շրջանում: Նույն վարկանիշն ունեն Հարրի Փոթերի մասին ֆիլմերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am