Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրիում շները ստերջացվում են

 Գյումրիում շները ստերջացվում են

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում շների ստերջացումը, այսպես կոչված, քաղաքակիրթ եղանակով վնասազերծումը միայն վերջերս է իրականացվում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շներին ստերջացնելու ու բուժելու համար քաղաքապետարանը 4 անգամ մրցույթ է հայտարարել: 3 անգամ մրցույթին մասնակցողներ չեն եղել: Վերջին մրցույթին մեկ անհատ ձեռներեց է հայտ ներկայացրել և առանց մրցակցության հաղթող ճանաչվել:

Նախնական պայմանագիր է կնքվել 350 թափառող կենդանիների ստերջացման համար: «Հիմա այս ծրագիրը փորձաշրջան է բոլորիս համար, ոչ մեկս չէինք  պատկերացնում մասշտաբայնությունը պահանջվող աշխատանքի. ինչպես մեզ, այնպես էլ քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների համար սա փորձ է: Ծրագրի շարունակականությունը կախված է այս փորձաշրջանի արդյունավետությունից»,-նշեց ծրագրի կամավոր, անասնաբույժ Արման Եղիկյանը: Շների մասին ահազանգերը ստանալուց  հետո քաղաքի տարբեր հատվածներից շներին հավաքում են՝ առանց վնաս հասցնելու նրանց:  Կլինիկայում կենդանիները,  եթե ունեն վնասվածքներ, բուժվում են, ապա ստերջացվում,  հսկողության տակ պահվում ևս 3 օր, ինչից հետո տեղափոխվում են նույն վայրը, որտեղից նրանց բռնել են: «Ցավալին այն է, որ 3 օրից հետո  այդ կենդանիները այլևս հսկողության տակ չեն՝ վերքն ինչպես եղավ, դրսում մարդիկ խփեցին, կամ ինչպես վերաբերվեցին, մեզ հայտնի չէ: Երբեմն  մարդիկ, տեսնելով ականջներին տարբերանշանը, կրկին ագրեսիա են ցուցաբերում, մինչդեռ շներն ընդհանրապես ագրեսիվ պահվածք չունեն»,-պատմում է ծրագրի կամավորը:

Մասնագետները քաղաքում առանց կացարանի կամ, ինչպես ընդունված է ասել, թափառող շների հարցի լուծման ամենաարդյունավետ տարբերակը համարում են կացարանը, որը նաև կլուծեր բնության մեջ շների բնականոն աճի խնդիրը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am