«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթել է չինական ակումբին
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հաղթանակ է տոնել ուսումնամարզական հավաքի վերջին խաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին թուրքական Բելեկ քաղաքում հավաք անցկացնող «Ալաշկերտ»-ը վերջին խաղում մրցել է չինական «Զեջինգ Գրինթաուն»-ի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Ալեքսանդր Գլիշիչը, Ալեքսանդր Միլկովիչը և փորձարկվող ֆուտբոլիստներից մեկը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում