«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթել է չինական ակումբին

Armenpress 22:21, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հաղթանակ է տոնել ուսումնամարզական հավաքի վերջին խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին թուրքական Բելեկ քաղաքում հավաք անցկացնող «Ալաշկերտ»-ը վերջին խաղում մրցել է չինական «Զեջինգ Գրինթաուն»-ի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Ալեքսանդր Գլիշիչը, Ալեքսանդր Միլկովիչը և փորձարկվող ֆուտբոլիստներից մեկը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն  է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am