Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց ‹‹Վեստ Արմենիայից››

Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց ‹‹Վեստ 
Արմենիայից››
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջատար ‹‹Վեստ Արմենիան›› շարունակում է ուսումնամարզական հավաքը Թուրքիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայկական թիմը հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում է անցկացրել ղազախական ‹‹Ակադեմիա Օնտուստիկի›› հետ և պարտվել է 3:4 հաշվով։ 
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ղազախական այս ակումբը գլխավորել է Էստոնական ‹‹Տրանս Նարվա›› ակումբի, Երևանի ‹‹Արարատի››, ‹‹Կիլիկիայի››, ‹‹Ուլիսի›› և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը, ով  թիմի գլխավոր մարզչի կարգավիճակում արդեն հասցրել է անցկացնել մի շարք մարզումներ:
‹‹Օնտուստիկ››-‹‹Վեստ Արմենիա›› հանդիպման առաջին խաղակեսից հետո հայկական թիմը 1:3 հաշվով պարտվելիս է եղել։ Երկրորդ խաղակեսում ‹‹Ակադեմիա Օնտուստիկի›› գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը գրեթե ամբողջությամբ փոխել է թիմի կազմը` ևս մեկ գնդակով մեծացնելով առավելությունը հայկական թիմի նկատմամբ:
‹‹Վեստ Արմենիային›› երկրորդ խաղակեսում հաջողվել է երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն ղազախական ակումբն ավելի ուժեղ է գտնվել և վճռել է խաղի ելքը։
‹‹Վեստ Արմենիայի›› հետ հանդիպումն առաջինն էր հայ մասնագետի համար, և այն պսակվեց հաղթանակով։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]