Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ակունքում սուբվենցիայի եւ տեղական միջոցների հաշվին կիրականացվեն կենսական նշանակության ծրագրեր

Ակունքում սուբվենցիայի եւ տեղական միջոցների հաշվին կիրականացվեն կենսական 
նշանակության ծրագրեր

 ԳԱՎԱՌ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում 2020 թվականի ընթացքում նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի եւ տեղական միջոցների հաշվին կյանքի կոչել մի շարք կենսական նշանակության ծրագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունքի գյուղապետ Նիկոլա Խաչատրյանը, սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Ակունքի համայնքապետարանը հատկացնելու է շուրջ 30 միլիոն դրամ:

«Սուբվենցիոն ծրագրերով նախատեսել ենք համայնքում արարողությունների  սրահի եւ զբոսայգու կառուցում,  Բարեկամության փողոցի մասնակի եւ Շահումյան փողոցի վերջնամասի ասֆալտապատում , տվյալ թաղամասի խմելու ջրագծի  հիմնանորոգում,  կոյուղիների վերանորոգում:

Տեղական բյուջեի միջոցներով կամ բարերարների ու համայնքի բնակիչների աջակցությամբ նախատեսում ենք Հայոց ցեղասպանության  եւ Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված  հուշակոթողի կառուցում,  ֆուտբոլի մեծ  խաղադաշտի կանաչապատում, գերեզմանատների տարածքների պարսպապատում կամ ցանկապատում,  որոշ թաղամասերում մոտ 2500 մետր ընդհանուր երկարության  լուսավորության ցանցի անցկացում,  եկեղեցի տանող հիմնական ճանապարհի բարեկարգում եւ  բակի կառուցապատում, նոր բազմաֆունկցիոնալ տրակտորի ձեռքբերում: Այս ծրագրերի իրականացման համար մենք ունենք բավարար միջոցներ, իսկ մյուս հիմնախնդիրների կարգավորման համար քայլեր կձեռնարկենք, եթե ի հայտ գան նոր հովանավորներ, նոր միջոցներ: Բոլոր ծրագրված  աշխատանքները կսկսենք ու կավարտենք 2020 թվականի ընթացքում»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]