Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մահացել Է «Չառլիի հրեշտակները 2»-ից դերասանուհի Ջանեթ Դյուբուան

Մահացել Է «Չառլիի հրեշտակները 2»-ից դերասանուհի Ջանեթ Դյուբուան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը վախճանվել Է ամերիկացի դերասանուհի Ջանեթ Դյուբուան: Այդ մասին հայտնել Է TMZ-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ դերասանուհին մահացել Է քնած ժամանակ: Նրա վախճանն անսպասելի Էր ընտանիքի համար: Մահվանից մի քանի շաբաթ առաջ Դյուբուան հանդիպում Էր ունեցել երկրպագուների հետ: Դերասանուհին 74 տարեկան Էր: Դյուբուան ամերիկացի հանդիսատեսին առավել հայտնի Է «Բարի ժամանակներ» սիթքոմում խաղացած դերով, որը ցուցադրվել Է 1974-ից մինչեւ 1979 թվականը:

Նա մարմնավորել Է Վիլոնա Վուդսին: Նաեւ դերասանուհին նկարահանվել Է «Չառլիի հրեշտակները 2. միայն առաջ» ֆիլմում եւ «Շտապ օգնություն», «Բեւեռլի-Հիլզ 90210» եւ «Դետեկտիվ Ռաշը» սերիալներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am