Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Չինաստանն անվավեր Է հայտարարել Wall Street Journal-ի երեք լրագրողների հավատարմագրումը

Չինաստանն անվավեր Է հայտարարել Wall Street Journal-ի երեք լրագրողների հավատարմագրումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը որոշում Է ընդունել անվավեր հայտարարել Պեկինում Wall Street Journal ամերիկյան հրատարակության երեք թղթակիցների լիազորագրումը: Ինչպես հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, այդ միջոցը հետեւել Է «Չինաստանն Ասիայի իսկական հիվանդն Է» վերտառությամբ հրապարակումից հետո՝ կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման դեմ պայքարի միջոցառումների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դիվանագետի խոսքով՝ ՉԺՀ-ի իշխանությունները Wall Street Journal-ի խմբագրությունց պահանջել են հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ պատժել մեղավորներին, սակայն այդ պահանջը չի բավարարվել: «Չինաստանը որոշում Է ընդունել այդ օրվանից անվավեր ճանաչել Պեկինում Wall Street Journal-ի երեք թղթակիցների լիազորագրումը»,- ասել Է նա:
Չինաստանը նաեւ դժվոհություն եւ վճռական բողոք Է հայտնել ԱՄՆ-ին Միացյալ Նահանգների տարածքում ՉԺՀ-ի հինգ պետական զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ ավելի խիստ կանոններ սահմանելու պատճառով: Ինչպես փետրվարի 19-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, Չինաստանն իրեն իրավունք Է վերապահում ձեռնարկելու պատասխան միջոցներ:
«Մեք խիստ դժգոհություն եւ վճռական բողոք ենք հայտնում ԱՄՆ-ի գործողությունների կապակցությամբ»,- ասել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am