Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իլհամ Ալիևը Մյունխեն էր գնացել շոու անելու, այլ ոչ թե բանակցելու ԼՂ հակամարտության շուրջ

Իլհամ Ալիևը Մյունխեն էր գնացել շոու անելու, այլ ոչ թե բանակցելու ԼՂ 
հակամարտության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում փետրվարի 15-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահվածքը, օրակարգի բացակայությունը և խոսքի բնույթը ցույց են տալիս, որ նա գնացել էր շոու անելու, այլ ոչ թե Ղարաբաղյան հակամարտության ստեղված իրավիճակի շուրջ օրակարգային հարցեր ներկայացնելու:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց  «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Ուշադրություն դարձնենք, թե ինչ քամահրանքով էր Ալիևը խոսում ինքնորոշման իրավունքի մասին: Մինչ այժմ, համենայն դեպս, նման դեպքերի հանդիպում էինք ավելի ցածր մակարդակներում, իսկ հիմա Ալիևը հայտարարում է, որ եթե հայերը ցանկանում են, իր բառերով, «երկրորդ անգամ» ինքնորոշվել, ապա թող գնան այլ տեղ փնտրեն երկրագնդի վրա, ոչ թե, իբր, Ադրբեջանի կազմում: Իլհամ Ալիևն այս հայտարարությամբ, փաստորեն, մեկ անգամ ևս հաստատեց իրենց մտածելակերպը, իրենց պետք են տարածքներ, այս դեպքում Ղարաբաղը, առանց հայերի, առհասարակ, տարածաշրջանն առանց հայերի»,- նշեց Հովհաննիսյանը:

Փորձագետի խոսքով` դա իրենց քաղաքականությունն է, որը մուտք է գործել ամենավերին մակարդակ:

«Ըստ էության, Իլհամ Ալիևը հանդիպմանը մեկնել էր շոու անելու: Նա չէր գնացել ինչ-որ օրակարգ ներկայացնելու համար: Գնացել էր հայտարարություններ անելու, որոնք որևէ կերպ չեն առնչվում հակամարտության կարգավորման հետ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ և չի ցանկանում Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել, այլ ցանկանում է պարզապես շոու անել և իր մտքերը հնչեցնել, որոնց տակ թաքնված է Ղարաբաղն առանց հայերի և, առհասարակ, տարածաշրջանն առանց հայերի թեզը»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am