Թվիթերի օգտատերերը դժգոհել են հասանելիության խնդրից
20:05, 18 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թվիթեր»-ի օգտատերերի ավելի քան 70 տոկոսը չի կարողացել մուտք գործել սոցիալական ցանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստի»-ն՝ հղում անելով Downdetector պորտալին:
Համաձայն ծառայության, որը վերահսկում է ինտերնետային ռեսուրսների անսարքությունը, «Թվիթեր»-ի հասանելիության հետ կապված խնդիրներից բողոքել են հիմնականում Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բնակիչները: Իսկ ռուսները խնդիրների մասին հայտնել են ժամը 17:00-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում