Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՉԺՀ-ի իշխանությունները նոր վիրուսով վարակման դեպքերի կայուն նվազում են արձանագրել

ՉԺՀ-ի իշխանությունները նոր վիրուսով վարակման դեպքերի կայուն նվազում են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում նոր տիպի կորովիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակը նվազում Է արդեն երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին փետրվարի 18-ին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Փետրվարի 17-ի դրությամբ վարակման հաստատված դեպքերի թվաքանակը կրճատվում Է 14 օրվա ընթացքում»,- պետկոմիտեի ներկայացուցչի խոսքը մեջբերել Է «Սինա կեցզի» պորտալը:

Մի Ֆենի խոսքով՝ փետրվարի 17-ին գրանցվել Է երեք կարեւոր ցուցանիշ՝ կորոնավիրուսի տարածման առավելակետի համեմատությամբ առաջին անգամ վարակման հաստատված նոր դեպքերի թվաքանակը փոքր Է եղել օրական 2 հազարից, Հուբեյի նահանգից (կորոնավիրուսի վարակման Էպիկենտրոնից) հաստատված դեպքերինը՝ օրական 100-ից, մահվան գրանցված դեպքերի թիվը չի հասել օրական հարյուրի:

ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 72 հազար 436, մահացել Է 1 868 մարդ:

Երկրում վարակվածների թիվն ավելացել Է 1886-ով, մահացու դեպքերինը՝ 98-ով: Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 58 հազար 16 մարդ, ավելի քան 11,7 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 1,7 հազար մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից: Փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ մայրցամաքային Չինաստանի, Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 995-ի, հինգ դեպքում հիվանդության մահացու վախճան Է արձանագրվել:

Ինչպես հայտնել Է South China Morning Post հոնկոնգյան թերթը, ամենից շատ հիվանդներ են հայտնաբերվել Ճապոնիայի տարածքում՝ 619 դեպք, դրանցից 454-ը բաժին են ընկնում Diamond Princess-ի ուղեւորներին ու անձնակազմին, որը կարանտինի մեջ Է գտնվում Իոկոհամայում: Թերթի հաշվարկների համաձայն, Ճապոնիային հաջորդում են Սինգապուրը (77 դեպք), Հոնկոնգը (60), Թաիլանդը (35), Հարավային Կորեան (30), Տայվանը եւ Մալայզիան (22-ական), Վիետնամը եւ Գերմանիան (16-ական), Ավստրալիան եւ ԱՄՆ-ը (15-ական), Ֆրանսիան (12), Մակաոն (10), Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Մեծ Բրիտանիան (9-ական), Կանադան (8), Ֆիլիպինները, Հնդկաստանը, Իտալիան (3-ական), Ռուսաստանը եւ Իսպանիան (2-ական), Բելգիան, Կամբոջան, Ֆինլանդիան, Եգիպտոսը, Նեպալը, Շրի Լանկան եւ Շվեդիան (մեկական): ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի Թոքաբորբի տարածման դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը հայտարարել Է, որ նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակի առավելակետը կդիտվի փետրվարի կեսերին կամ վերջին: «Առկա մաթեմատիկական մոդելի եւ կառավարության գործող միջոցների համաձայն՝ առավելակետային մեծությունը կլինի փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում»,- ասել Է նա եւ հավելել, որ «ապրիլի կողմերը երկրում համաճարակաբանական իրադրությունը կկայունանա»:

Չինաստանի հյուսիս-արեւելքի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի կարի ֆաբրիկայի ղեկավարությունը նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին ութ օրում կազմակերպել Է բժշկական անձնակազմի համար պաշտպանիչ հագուստի արտադրության նոր գիծ: Ձեռնարկության ղեկավարության խոսքով՝ ֆաբրիկան սկսել Է աշխատել շուրջօրյա ռեժիմով պաշտպանիչ կոստյումների պահանջարկը բավարարելու համար, որը պայմանավորված Է նոր կորոնավիրուսի համաճարակով:

Նշվում Է, որ նոր գիծը թույլ կտա օրական թողարկել 1000 միավոր արտադրանք: Չինաստանի Սիան քաղաքի (Շենսիի կենտրոնական նահանգ) Տրանսպորտային համալսարանի ինժեներները ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի բարձր ջերմության հայտնաբերման համար՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: «Ձեռքով մեկ անգամով կարելի Է չափել սոսկ մեկ մարդու ջերմությունը, իսկ մեր ռոբոտները կարող են միաժամանակ այն չափել միանգամից մի քանի մարդու մոտ»,- ասել Է համալսարանի պրոֆեսոր Մեյ Սյուեսունը: Նրա խմբի մշակած ջերմացույց սարքերը կարող են ոչ միայն չափել ջերմությունը, ալեւ ճանաչել եւ նույնականացնել դեմքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am