Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Diamond Princess ճամփորդանավում կորոնավիրուսով վարակման 88 նոր դեպք են գրանցել

Diamond Princess ճամփորդանավում կորոնավիրուսով վարակման 88 նոր դեպք են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսը հայտնաբերվել Է Diamond Princess ճամփորդանավի եւս 88 ուղեւորների մոտ, որը կարանտինի մեջ Է գտնվում Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում: Այդ մասին փետրվարի 18-ին հայտարարել Է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, Diamond Princess ճամփորդանավում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 542-ի: Նոր հիվանդացածների քաղաքացիությունն առայժմ չի ճշտվում: Ավելի վաղ The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել Է, որ Covid-19 կորոնավիրուսի անալիզի արդյունքը դրական Է եղել այն 328 ամերիկացիներից 14-ի մոտ, որոնք տարահանվել են Diamond Princess ճամփորդանավից եւ վերադարձել ԱՄՆ: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հավաստել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում եւ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունում: Հրատարակության աղբյուրի խոսքով՝ նավի ուղեւորներից անալիզները վերցվել են այն բանից հետո, երբ նրանք հեռացել են հանրանավից: The Washington Post-ը հիշեցնում Է, որ ավելի վաղ Diamond Princess նավում կորոնավիրուս Է հայնաբերվել 44 ամերիկացիների մոտ, նրանք մնացել են բուժման Ճապոնիայի հիվանդանոցներում: Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն փետրվարի 18-ին կառավարության նստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Diamond Princess ճամփորդանավի այն ուղեւորները, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել, կկարողանան հանրանավից հեռանալ փետրվարի 19-ից: «Մենք ակնկալում ենք, որ անալիզների դրական արդյունքներ ցույց չտված ուղեւորները կկարողանան նավից իջնել փետրվարի 19-ից: Ենթադրվում Է, որ մինչեւ ամսի 21-ը նրանք բոլորը դուրս կբերվեն նավից»,- նշել Է նա: Կատոն նաեւ ընդգծել Է, որ մինչեւ փետրվարի 17-ը Diamond Princess-ի բոլոր ուղեւորներից արդեն վերցված են նոր կորոնավիրուսի համար անհրաժեշտ անալիզները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am