Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ԵԱՏՄ-ից ինչ ու ինչքան կարելի է ներմուծել անձնական նպատակով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ԵԱՏՄ-ից ինչ ու ինչքան կարելի է 
ներմուծել անձնական նպատակով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «2020 թ. մարտի 1-ից Հայաստանում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային նոր չափաքանակները կգործեն: Առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերը նվազել են:

Օրինակ, մսի եւ մսի սննդային ենթամթերքների համար սահմանված չափաքանակը 25 կգ-ն է: Դրանից ավելին արդեն առեւտրային է համարվում: Նույնը վերաբերում է նաեւ ձկներին եւ խեցգետնանմաններին, կակղամորթերին եւ ջրային այլ անողնաշարավորներին: Ծովամթերքի մասով սահմանաչափը 2.5 կգ-ն է: Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ եւ համեմունքներ կարող է ներկրել ընդամենը 10 կգ:  1 կգ է ծամոնի սահմանաչափը, 2 կգ է թույլատրվում թափառազգի ձկների խավիարի եւ դրա փոխարինիչների դեպքում:

ԵԱՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձը ոսկե եւ արծաթե իրեր էլ կարող է բերել՝ 3 հատ՝ յուրաքանչյուր դիրքից, բայց ոչ ավելի, քան 25 հազ. դոլարին համարժեք դրամը: Միկրոալիքային վառարան, այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր` սուրճի եւ թեյի պատրաստման համար, տոստերներ, ջեռոցներ. այս ապրանքներից ընդամենը 2-ական կարելի է բերել: Հակառակ պարագայում այն առեւտրային  կհամարվի:

Հարց է ծագում. իսկ եթե այս չափաքանակները գերազանցվեն, ապա ինչ է լինելու…»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am