Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով հաղթել է շվեյցարական թիմին  

«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով հաղթել է շվեյցարական թիմին

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսյան ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» անցկացրել է երրորդ ստուգողական հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն ուժերը չափել է Շվեյցարիան ներկայացնող «Չամ» ֆուտբոլային ակումբի հետ։ Առաջին խաղակեսում թիմերը թեպետև ունեցել են աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ, բայց գոլ խփել չի  հաջողվել։Երեք ամսվա ապաքինումից հետո խաղադաշտ էր վերադարձել Ռոբերտ Դարբինյանը։ Երկրորդ կեսում Ալեքսանդր Գրիգորյանը գրեթե ամբողջությամբ փոխարինել է խաղացողներին՝ մեկնարկային կազմից խաղադաշտում թողնելով միայն Արսեն Բեգլարյանին և Էբերտ Կարդոսոյին։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացել են հաշվի մեջ առաջ անցնել։ Բազմաքայլ կոմբինացիան արդյունավետ ավարտին է հասցրել Եվգենի Կոբզարը՝ 1-0։ Ուշագրավ է, որ ռուս հարձակվողը վերջերս է ապաքինվել վնասվածքից ու միացել խմբին։

«Ուրարտուի» ֆուտբոլիստները կարող էին զարգացնել հաջողությունը, բայց նոր գոլեր չեն գրանցվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am