Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հուբեյի բնակիչներին արգելել են դուրս գալ տներից

Հուբեյի բնակիչներին արգելել են դուրս գալ տներից

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոն համարվող Հուբեյի նահանգի վարչակազմը տարածաշրջանի բոլոր բնակիչներին, ներառյալ գյուղացիներին, արգելել Է դուրս գալ տներից, գրել Է South China Morning Post-ը: Փողոցներում արգելված Է հետիոտների հայտնվելը եւ ցանկացած տրանսպորտի երթեւեկությունը, բացի ոստիկանության եւ արտակարգ ծառայությունների ավտոմեքենաներից: Նաեւ մարդկանց արգելել են հավաքվել մաջոնգի կամ թղթախաղի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փողոց դուրս գալու արգելքը խախտելու համար քաղաքացիներին կարող են ձերբակալել մինչեւ տասն օր ժամկետով: Տրանսպորտով երթեւեկության արգելքի խախտման համար պաշտոնյաներն սպառնացել են նույնպիսի ձերբակալություններով, 500 յուան տուգանքներով եւ վարորդական իրավունքների զրկմամբ:

Անցած 24 ժամվա ընթացքում նահանգում արձանագրել են կորոնավիրուսով վարակման 1933 նոր դեպք եւ 100 մահ: Հուբեյի մայրաքաղաք Ուհանում, որտեղից 2019 թվատկանի դեկտեմբերին սկսեց տարածվել նոր վարակը, մեկ օրում մահացել Է 76 հիվանդացած եւ հայտնաբերվել Է նոր վարակման 1 690 դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am