Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախում վրաերթի է ենթարկվել 9-ամյա երեխա

Արցախում վրաերթի է ենթարկվել 9-ամյա երեխա

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Շ. Ս.-ն վարելով «Նիսսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենան, փետրվարի 13-ին ժամը 18:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Խաչատրյան փողոցների հատվող խաչմերուկի հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 2011թ. ծնված Ա. Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային փակ տրավմայով, աջ սրունքի ստորին երրորդի պատռված վերքով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ոստիկանությունից: 

Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am