Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արարատբանկ»-ը կատարել 152,3 մլն դրամի մուծում. ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել

«Արարատբանկ»-ը կատարել 152,3 մլն դրամի մուծում. ՊԵԿ-ը պարզաբանում է 
ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե «Արարատբանկ» ԲԲԸ-ում իրականացված ՊԵԿ-ի ստուգման արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՊԵԿ-ի տարածած պարզաբանումը:

««Ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի՝ «Սեր առ Ֆլեշի Բարսեղ. ՊԵԿ նախագահի եղբոր շեֆը «մաքուր» է դուրս եկել» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում առկա են փաստերի լուրջ աղավաղումներ:

Հոդվածագիրը պնդում է, թե իբր «Արարատբանկ» ԲԲԸ-ում իրականացված ՊԵԿ-ի ստուգման արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել, մինչդեռ իրականում՝ ստուգման ընթացքում «Արարատբանկ» ԲԲԸ-ն ներկայացրել է ճշտված հաշվետվություն և կատարել 152,3 մլն դրամի մուծում, որից 118,6 մլն դրամը՝  հարկային պարտավորություններ, 33,7 մլն-ը՝ տույժեր:

Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, որ ՊԵԿ-ն աշխատավարձերի վճարման իր բոլոր գործարքներն իրականացնում է միայն «Արարատբանկ»-ի միջոցով»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am