Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Չինաստանը 11,5 մլրդ դոլար Է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Չինաստանը 11,5 մլրդ դոլար Է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները 80,5 մլրդ յուան (11,5 մլրդ դոլար) են հատկացրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին փետրվարի 14-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է երկրի ֆինանսների նախարարի օգնական Օու Վենհանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Փետրվարի 13-ի դրությամբ բոլոր մակարդակների ֆնանսական հաստատություններն ընդհանուր առմամբ հատկացրել են 80,5 մլրդ յուան (11,5 մլրդ դոլար), փաստական ծախսերը կազմել են 41 մլրդ յուան (5,78 մլրդ դոլար)»,- նշել Է պաշտոնյան:
Նա նաեւ հավելել Է, որ իշխանությունները մտադիր են այսուհետեւ Էլ ավելացնել համաճարակի դեմ պայքարի կարիքների ֆինանսավորումը:
«Անհրաժեշտ Է երաշխավորել, որ ֆինանսական խնդիրները չեն ազդի բուժօգնություն ցուցաբերելու եւ հիվանդության տարածման նկատմամբ հսկողության վրա, չի կարելի թույլ տալ, որ ծախսերի հետ կապված անհանգստությունների պատճառով մարդիկ վախենան դիմել բժիշկներին»,- ընդգծել Է նա:
ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 63 հազար 851, մահացու վախճան Է արձանագրվել 1380 դեպքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 5,09 հազարով, մահացու դեպքերինը՝ 121-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 116 մարդ:
Ներկայում երկրի հիվանդանոցներում բուժընթաց Է անցնում 55,7 հազար մարդ 10,2 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր:
Միեւնույն ժամանակ, ավելի քան 6,7 հազար մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից:
Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 505-ի, նրանցից երկուսը մահացել են:
ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ղեկավար Ցզեն Իսինը հայտնել Է, որ Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատող Է վարակվել նոր կորոնավիրուսով, նրանցից վեց մահացել են: «Փետրվարի 11-ի ժամը 24:00-ի դրությամբ բուժաշխատողների շրջանում ախտորոշված Էր հիվանդանալու 1716 դեպք, նրանցից վեցը ողբերգական վախճան են ունեցել»,-ասել Է նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ Է սպասում, սակայն մտադիր չԷ ենթադրություններ անել, թե ինչ մասշտաբների կարող Է հասնել կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը՝ մեկնաբանելով ամերիկացի գիտնական Այրա Լոնջինի կանխատեսումն այն մասին, որ նոր կորոնավիրուսով վարակումը կարող Է սպառնալ Երկրի բնակչության առնվազն մեկ երրորդին: «Մենք չգիտենք, թե այդ բռնկումը երբ կհասնի իր բարձրակետին, մինչեւ ամենավերջին պահը դրա Էվոլյուցիայի մեջ,-ասել Է Յազարեւիչը:-Վիրուսը կրկին կարող Է հարձակումն սկսել թվացյալ նահանջից հետո: Մենք չԷինք ցանկանա զբաղվել շահարկումներով: Բոլոր դեպքերում մենք սպասում ենք, որ հաղորդումներ կստացվեն Չինաստանում եւ այլ երկրներում ավելի մեծ թվով դեպքերի մասին»:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ