Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գեղարքունիքում բուքը խոչընդոտներ է ստեղծում ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար

Գեղարքունիքում բուքը խոչընդոտներ է ստեղծում ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար

ԳԱՎԱՌ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի երեկոյան եւ փետրվարի 12-ի ընթացքում շարունակվող բուքը ճանապարհաշինարարներին հնարավորություն չի տալիս լիարժեքորեն ապահովելու ճանապարհների անցանելիությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, փետրվարի 12-ի ժամը 10.30-ի դրությամբ ճանապարհները փակվել են Վարդենյաց  եւ Ճամբարակի լեռնանցքներում, իսկ Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում առկա են դժվարանցանելի ճանապարհներ ամենատարբեր ուղղություններում: «Բուքը ոչ միայն դժվարանցանելի իրավիճակ է ստեղծում, այլ նաեւ խանգարում է ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներ իրականացնելուն: Նույնիսկ երեկվա ընթացքում ճանապարհաշինարարների գործադրած ջանքերն այսօր արդեն դարձել են ապարդյուն: Մնում է սպասել բքի դադարին, որպեսզի հաջողվի ապահովել ճանապարհների լիարժեք անցանելիությունը»,-իրավիճակը ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ՝ փետրվարի 12-ի ընթացքում ձյան մեջ մեքենաների արգելափակվելու  մասին ստացվել է չորս ահազանգ, որոնցից մեկը՝ Վարդենյաց, երեքը՝ Սոթքի լեռնանցքից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am