Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլին մտադիր Է վերադառնալ քաղաքականություն

Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլին մտադիր Է վերադառնալ քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է քաղաքականություն վերադառնալու պատրաստակամության մասին՝ Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավայի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն ժամանակ, երբ մեր երկրի քաղաքականությունն ու ապագան հայտնվում են հարցական տակ, բնականաբար, ես ակտիվ կոնսուլտացիաներ եմ սկսում այն բանի շուրջ, թե ինչպես ապահովենք ու պաշտպանենք այն, ինչի մասին կյանքի գնով հոգ են տարել մեր սերնդի մարդիկ՝ Վրաստանի անկախությունը»,-ասել Է Մարգվելաշվիլին PalitraNews հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինքը պատրաստվում Է արդյոք վերադառնալ քաղաքականություն:

Մարգվելաշվիլիի խոսքով, որը երկիրը ղեկավարել Է 2013-2018 թվականներին, իր քաղաքական գործունեությունն ուղղված չի լինելու ընդդիմադիր միավորման դեմ, այլ, ընդհակառակը, նպաստելու Է իշխանության ընդդիմախոսների միասնության պահպանմանը:

Վրաստանի իրավապահ մարմինները փետրվարի 10-ին կալանքի տակ են առել Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը նրան մեղավոր Է ճանաչել ավելի քան 48 միլիոն լարիի (17 միլիոն դոլարի) վատնման գործով: Գործը, որի համար Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքագլուխը դատապարտվել Է բանտարկության, վերաբերում Է Թբիլիսիիի Զարգացման հիմնադրամից 48 միլիոն լարիի վատնմանը: Այդ փողը, դատախազության տվյալներով՝ 2011 – 2012 թվականներին ծախսվել Է այդ ժամանակաշրջանում կառավարող «Ազգային միասնական շարժում» կուսակցության համակարգողների ֆինանսավորման համար: Այն ժամանակ Ուգուլավան կուսակցության անդամ Էր: Իշխանության ընդդիմախոսները դատավճիռը համարում են քաղաքականապես պատճառաբանված եւ հայտարարել են ընտրական բարեփոխման շուրջ իշխանության հետ բանակցությունները դադարեցնելու մասին: Ընդդիմադիր ուժերն արդեն ազդարարել են ապրիլի 4-ին հաջակցություն Ուգուլավայի ընդգրկուն հանրահավաքի անցկացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am