Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ազգային գրադարանը համալրվեց Արտաշես Տեր-Խաչատուրյանի գրքերի հավաքածուի եզակի նմուշներով

Ազգային գրադարանը համալրվեց Արտաշես Տեր-Խաչատուրյանի գրքերի հավաքածուի 
եզակի նմուշներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենագետ, պատմագետ Արտաշես Տեր-Խաչատուրյանի որդիները`Տարոն և Զարեհ Տեր-Խաչատուրյանները, իրենց հոր թողած գրքերի հավաքածուի քառասուներեք յուրօրինակ ու բացառիկ նմուշներ նվիրեցին Հայաստանի ազգային գրադարանին:

«Հայրս բանասեր էր, բանահավաք, դասախոս, հայագիտության մասնագետ և իր աշխատությունների կողքին ունեցել է հնատիպ ու արժեքավոր գրքերի հսկայական հավաքածու: Քառասուներկուսը նոյեմբերին ենք նվիրել գրադարանին, ևս քառասուներքը`այսօր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Տեր-Խաչատուրյանը:

Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանն էլ շեշտեց, որ, թերթելով գրքերը, հասկացել է, թե ինչպես է Արտաշես Տեր-Խաչատուրյանը հոգ տարել դրանց մասին: «Յուրաքանչյուր գրքի վրա նշում կա: Եթե անթվագիր է, ասվում է, թե որ թվականի կարող էր այն լինել, ում է պատկանել և այլն: Կարծեցի, որ տարբեր ֆոնդերում այս գրքերը կարող են մոռացվել: Գրադարանի Անհատական հավաքածուների և նվիրատվությունների ենթաբաժնում ստեղծել ենք Արտաշես Տեր-Խաչատուրյանի անհատական հավաքածու, որտեղ կպահվեն այս գրքերը»,-նշեց նա:

Սարիբեկյանի խոսքով` եղբայրները բերել են Նոր կտակարանի նմուշներ, Աստվածաշունչ, որոնցից գրադարանը ընդամենը մեկ օրինակ ունի: «Շատ արժեքավոր է Աբդուլ Համիդի մասին ֆրանսերեն գիրքը, Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի առաջին հրատարակությունը, «Նարեկ»-ի` 1851 թվականի հրատարակությունը, Արշակ Ալպոյաջյանի գրքերից կա հենց նրա ինքնագրով»,-ներկայացրեց տնօրենը:

Նա շեշտեց, որ գրադարանում ինքնագրերի հավաքածու ունեն, որտեղ կպահվեն նաև նոր գրքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am