Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանը երջանիկ երկրների շարքում 7-րդն է

Հայաստանը երջանիկ երկրների շարքում 7-րդն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը երջանկության ինդեքսով աշխարհի 46 երկրների շարքում 7-րդն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը, ներկայացնելով իրենց կողմից իրականացված հարցումների համադրությունն աշխարհի 46 երկրում իրականացված նույն հարցման պատասխանների հետ:

«Երջանկության ինդեքսը հաշվարկվել է հետևյալ հարցի միջոցով. «Ընդհանուր առմամբ դուք անձնապես ձեզ համարում եք շատ երջանիկ, երջանիկ, ոչ երջանիկ/ոչ դժբախտ, դժբախտ և շատ դժբախտ: Շատ երջանիկ նշել է հարցվածների 13%-ը, երջանիկ` 60-ը, ոչ երջանիկ/ոչ դժբախտ նշել է 23%-ը, դժբախտ նշել է 2%-ը, շատ դժբախտ` 1%, և դժվարացել է պատասխանել հարցվածների 1%-ը»,- ասաց Դաջունցը:

Հարցումների համաձայն` Հայաստանից առավել երջանիկ երկրներն են Կոլումբիան, Ինդոնեզիան, էկվադորը, Ղազախստանը, Նիգերիան և Ֆիլիպինները:

Հետազոտությունն աշխարհի 46 երկրում իրականացնում է «GALLUP International association»-ը՝ իր գործընկեր կազմակերպությունների միջոցով:  ՀՀ-ում ընտրանքի քանակը կազմել է 1517, հարցումներն իրականացվել են և՛ Երևանում, և՛ մարզերում՝ մարզկենտրոններ, գյուղեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am