Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱԳՆ մամուլի խոսնակը հերքում է ժնևյան հանդիպման վերաբերյալ Վիտալի Բալասանյանի պնդումները

ԱԳՆ մամուլի խոսնակը հերքում է ժնևյան հանդիպման վերաբերյալ Վիտալի 
Բալասանյանի պնդումները

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի պնդումները, թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպման ընթացքում «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Վիտալի Բալասանյանի արտահայտած դրույթների  վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Նաղդալյանը շեշտել է, որ հերքում են նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցն ու ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը.

Հարց. Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, նշել է, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Արդյոք այդ հարցը ներառված է եղել օրակարգում:

Պատասխան. Մենք ևս մեկ անգամ խստագույնս հերքում են նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: 

Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am