Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանում որևէ կասկածելի դեպքով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել. Արսեն Թորոսյան

Հայաստանում որևէ կասկածելի դեպքով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել. 
Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում որևէ կասկածելի դեպքով ստուգման արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են: Ամենօրյա ռեժիմով թարմ տվյալներ ենք ներկայացնում մեր երկրում արձանագրված կասկածելի դեպքերի և դրանց արդյունքների վերաբերյալ: Բարեբախտաբար, մինչ օրս եղած բոլոր կասկածելի դեպքերով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել, այդ թվում նաև լաբորատոր թեստավորման միջոցով»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ շարունակվում է հսկողությունը սահմանային անցակետերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am