Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ 
դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահը շնորհավորել է Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ ներդրումը կունենա երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում:

Խոսելով Հայաստանի և Իրանի միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրները մշտապես եղել են լավ հարևաններ, միմյանց թիկունք դժվար պահերին:

Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ամիսներ առաջ Երևանում իր հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ և անդրադարձել քննարկված հարցերին:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի և տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ:

Դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի առավել զարգացնելու և ընդլայնելու երկու բարեկամ երկրների համագործակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am