Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեդի Գագան այլեւս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները

Լեդի Գագան այլեւս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան այլեւս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները, որի հետ դիմավորել Է Նոր տարին: Պարզվել Է, որ նա ձեռնարկատեր Մայքլ Պոլանսկին Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Page Six-ը:

Պապարացիները զույգին նկատել են ամերիկյան ֆուտբոլի ազգային առաջնության՝ Super Bowl-ի եզրափակիչ մրցախաղում, որը կայացել Է փետրվարի 1-ին:

Մայքլ Պոլանսկին Հարվարդի համալսարանի շրջանավարտ Է: Ավելի վաղ աշխատել Է ձեռնարկատեր: Այժմ նա ղերավարում Է Facebook-ի համահիմնադիր Շոն Փարքերի կողմից ստեղծված Parker Group ընկերության բարեգործական նախագծերը:

2019 թվականի նոյեմբերին «Օսկար» մրցանակի դափնեկիրը բաժանվել Է հնչյունային ռեժիսոր Դեն Հորթոնից: Նրանից առաջ Լեդի Գագան սիրավեպ Է ունեցել աստղային գործակալ Կրիստիան Քարինոյի հետ: Զույգը հանդիպել Է երկու տարի եւ նույնիսկ նշանվել, բայց հարսանիքն այդպես Էլ չի կայացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am