Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆրանսիան եվրոպամետ երկիր Է. Մակրոն

Ֆրանսիան եվրոպամետ երկիր Է. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ռուսամետ չԷ կամ հակառուս, այլ եվրոպամետ երկիր Է, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեհաստան այցի ժամանակ, նշելով Մոսկվայի հետ «պահանջկոտ երկխոսություն» վարելու անհրաժեշտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ֆրանսիան ռուսամետ չի դարձել, ինչպես ես երբեմն լսում եմ: Ֆրանսիան ո՛չ ռուսամետ Է, ո՛չ հակառուս, այն եվրոպամետ Է: Երբ ես նայում եմ քարտեզին… պարզ երում Է, որ Ռուսաստանը եվրոպա Է, նույնիսկ եթե նա չի մտնում ԵՄ-ի մեջ, նա մեր հարեւանն Է»,-ասել Է Մակրոնը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել Է, որ եվրոպական երկրների շահերից չի բխում սառեցված հակամարտությունների կուտակում թույլ տալը: Մակրոնի խոսքով՝ ի շահ Եվրոպայի անվտանգության, «Ֆրանսիան եւ Լեհաստանը պետք Է պահանջկոտ քաղաքական երկխոսություն վարեն Ռուսաստանի հետ»: «Այդ երկխոսությունը, նույնիսկ եթե այն դժվարին Է, այն բանի անհրաժեշտ պայմանն Է, որ առաջընթաց ձեռք բերվի Ուկրաինայում»,-ասել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am