Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բիլլի Այլիշը ելույթ կունենա «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը

Բիլլի Այլիշը ելույթ կունենա «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիլլի Այլիշը ելույթ կունենա «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բիլլի Այլիշը «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը բեմ կբարձրանա հատուկ ելույթի համար»,- հայտարարել են միջոցառման կազմակերպիչները:

Հունվարի 26-ին Բիլլի Այլիշը դարձել Է Grammy երաժշտական մրցանակի հաղթահերոսը: 18-ամյա երգչուհին հինգ «Գրեմմի» Է ստացել, այդ թվում՝ այսպես կոչված «մեծ քառյակը»՝ տարվա երգի եւ տարվա ձայնագրության ("Bad guy"), տարվա ալբոմի եւ տարվա լավագույն փոփ-ալբոմի ("When We All Fall Asleep, Where Do We Go?") համար եւ որպես լավագույն սկսնակ արտիստ: Բացի այդ, Այլիշը դարձել Է «Գրեմմի»-ի ամենաերիտասարդ դափնեկիրը՝ գերազանցելով այն ռեկորդը, որը 2010 թվականին սահմանել Էր Թեյլոր Սվիֆթը:

«Օսկար»-ի մրցանակաբաշխության 92-րդ արարողությունը կկայանա փետրվարի 9-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Միջոցառումը հեռարձակելու Է ABC հեռուստաընկերությունը: Արարողությունը, ինչպես եւ անցյալ տարի, կանցկացվի առանց հիմնական հաղորդավարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am