Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բադասյանը մեկնաբանել է Արփինե Հովհաննիսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չընդգրկելը 

Բադասյանը մեկնաբանել է Արփինե Հովհաննիսյանին Սահմանադրական 
բարեփոխումների հանձնաժողովում չընդգրկելը 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չժխտեց, որ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չընտրվելը քաղաքական որոշում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բադասյանն այս մասին ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում և հավելեց, որ զարմանալու ոչինչ չկա, որ այդ քայլը քաղաքական որոշում է:

«Հանձնաժողովում ընտրվել են իրավաբան գիտնականներ և ՀԿ ներկայացուցիչներ: Մենք գնահատում ենք Արփինե Հովհաննիսյանի անկեղծ մղումները, որ նա պատրաստ է օգնել: Ես կասկածի տակ չեմ դնում Արփինե Հովհաննիսյանի մասնագիտական գիտելիքները, սակայն պետք է ասեմ, որ հանձնաժողովում ընդգրկված անձինք չունեն քաղաքական պատկանելություն»,- նշեց Բադասյանը:  

Նրա խոսքով՝ թեկնածուներին ընտրելիս դրված չի եղել նպատակ՝ ընդդիմադիրների կամ իշխանամետների ընտրել:

«Նա ընդգրկված է եղել նաև 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների աշխատանքներում, և դա իր հայտում նշված է եղել, ինչն ինքնին դրական գնահատականի չի կարող արժանանալ: 2015 թվականին այդ աշխատանքներին մասնակցելն այս փուլի ընտրությունների համար դրական չէր կարող համարվել, բայց ես ի գիտություն եմ ընդունել, որ տիկին Հովհաննիսյանն անկեղծ մղումներով ուզում է օգնել մեզ, մենք այդ օգնությունից չենք հրաժարվի», - ընդգծեց  Բադասյանը:

Արդարադատության նախարարությունը հունվարի 29-ին հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:  Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am