Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆրանսիան ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների գլխավոր երաշխավորներից է. Մակրոն

Ֆրանսիան ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների գլխավոր 
երաշխավորներից է. Մակրոն

ՓԱՐԻԶ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիան իր դերակատարությունն է բերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մակրոնը:

Նա նշել է, որ շփումների մեջ է և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և շեշտադրել՝ լարվածության թուլացման կարևոր քայլերից է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապի ապահովումը:

«Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որ հիմա գրանցվում են շնորհիվ վերջին հեղափոխության»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:  

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին: Որպես պատվավոր հյուր միջոցառմանը մասնակցել է նաև թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am