Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչությունն ամփոփել է 2019-ի աշխատանքը

ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչությունն ամփոփել է 2019-ի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 29-ին կայացել է փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հ. Եմիշյանը, ով համակարգում է վարչության աշխատանքները, շնորհակալություն հայտնեց բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ողջ անձնակազմին կատարված աշխատանքների համար:

Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Դաշյանը հանդես եկավ զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:

Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հետևյալ ուղղություններով`

ա) Օպերատիվ տակտիկական պատրաստություն
բ) Միջազգային կառույցների կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցություն
գ) Ընդհանուր պատրաստություն
դ) Արտակարգ իրավիճակների կանխարգելում և հետևանքների վերացում
ե) Պլանների և ծրագրերի մշակում

2019 թվականի ընթացքում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից կազմակերպվել և անցկացվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության թեմայով թվով 7 ուսումնավարժություն:

Մի շարք գերատեսչությունների ենթակա հաստատություններում, տեսչական մարմիններում, ինչպես նաև` ուսումնական հաստատություններում անցկացվել է «Աղետներին դիմակայունության օր» խորագրով թվով 11 միջոցառում:

Վարչության կողմից մշակվել է «համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի» օրինակելի ձևը և մշակման ուղեցույցը, որն ուղարկվել է համայնքներ` մշակման և ներդրման համար:

Մշակվել է «Մարզերի, համայնքների և կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման պլանների կառուցվածքը սահմանելու և այդ պլանների մշակման գործընթացի մասին» կառավարության որոշման նախագիծ:

Վարչության կողմից մասնագիտական եզրակացություն է ներկայացվել 38 տարբեր կազմակերպությունների անհատական պաշտպանության միջոցների և քիմիական հետախուզության սարքերի լաբորատոր ստուգման վերաբերյալ:

2019 թվականին վարչությունն արձագանքել է թվով 55 դեպքի»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am