Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ցեղասպանության թանգարանում կայացավ Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի զոհերին նվիրված նիստը

Ցեղասպանության թանգարանում կայացավ Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման 
ճամբարի զոհերին նվիրված նիստը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրմանը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ Հոլոքոստի հիշողության շաբաթի շրջանակում սա թվով երկրորդ միջոցառումն է:

«Հունվարի 24-ին մենք Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ներկա գտնվեցինք կազմակերպված միջոցառմանը, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք Հոլոքոստի զոհ դարձած հրեաների հիշատակին: Առաջիկայում կփորձենք այս հիշողության օրերն ու շաբաթներն ուղեկցել նաև ժամանակավոր ցուցադրություններով»,- ասաց Մարությանը:

Հարություն Մարությանը ներկաների համար ընթերցեց Հոլոքոստի հիշողության շաբաթվան նվիրված Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, գիտաժողովների դահլիճում անցկացված նիստին մասնակցում էին նաև ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանն ու Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելերը:

Երբ 1945 թ. հունվարի 27-ին խորհրդային զորքերն ազատագրեցին Աուշվիցի ճամբարը, Աուշվից I-ում մնացել էր 1200, Աուշվից II-Բիրկենաուում՝ 58 հազար, իսկ Աուշվից III-Մոնովիցում՝ 600 բանտարկյալ: Ազատագրումից օրեր առաջ, խորհրդային զորքերի առաջխաղացմանը զուգահեռ, ԷսԷս-ն էվակուացրեց Աուշվիցի ճամբարային համալիրը և ենթաճամբարները՝ ստիպելով շուրջ 58 հազար բանտարկյալներին ձյան միջով քայլել արևմուտք՝ դեպի Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ: Տարհանումնների (երբեմն կոչում են «մահվան երթեր») ընթացքում 9000-ից մինչև 15 հազար բանտարկյալներ մահացան սովից, արտաքին անբարենպաստ պայմաններից, ինչպես նաև սպանվեցին էսէսական ուղեկցորդ պահակների կողմից, ովքեր հաճախ գնդակահարում էին փախուստի փորձ կատարող կամ ուժասպառության պատճառով հետ մնացող բանտարկյալներին: Աուշվիցի ճամբարներ արտաքսված 1,3-ից մինչև 1,5 միլիոն մարդկանցից ԷսԷս-ն սպանեց առնվազն 1,1 միլիոնին: Շուրջ 200 հազար բանտարկյալներ վերապրեցին Աուշվիցը որպես հարկադիր աշխատավորներ, սակայն նրանց ավելի քան կեսը չվերապրեց պատերազմը՝ հետագայում մահանաով այլ վայրերում: Աուշվից-Բիրկենաուն մեկն էր հինգ մահվան կենտրոններից, որոնք գերմանական ԷսԷս-ը և ոստիկանությունն ստեղծել էին Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի տարածքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am