Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի ԱԳՆ-ն պաղեստինյան հողերի բռնատիրում Է որակել Թրամփի «դարի գործարքը»

Թուրքիայի ԱԳՆ-ն պաղեստինյան հողերի բռնատիրում Է որակել Թրամփի «դարի գործարքը»

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել Է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի այսպես կոչված խաղաղ ծրագիրը մեռելածին Է: Այն անեքսիայի պլան Է՝ ուղղված պաղեստինյան հողերի բռնատիրմանը եւ երկու պետությունների գոյության գաղափարի ոչնչացմանը: Պաղեստինի ժողովրդին ու նրա հողերն անկարելի Է գնել փողով»,- ընդգծվում Է հաղորդագրության մեջ: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են, որ «Երուսաղեմը կարմիր գիծ Է Անկարայի համար»:

«Մենք թույլ չենք տա Իսրայելի օկուպացման ու բռնության օրինականացմանն ուղղված քայլեր»,- հայտնել են հանրապետության ԱԳՆ-ում: Թուրքիան նաեւ հայտարարել Է որ ինքը «չի պաշտպանի որեւԷ պլան, որը չի ընդունի Պաղեստինը»: «Մերձավոր Արեւելքում խաղաղություն ձեռք չի բերվի, եթե վերջ չդրվի բռնազավթման քաղաքականությանը»,- նշվում Է տարածված հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am