Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պաղեստինը կտրականապես մերժում Է Թրամփի առաջարկած գործարքը. Մահմուդ Աբաս

Պաղեստինը կտրականապես մերժում Է Թրամփի առաջարկած գործարքը. Մահմուդ Աբաս
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 28-ին հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա: Ելույթ ունենալով Ռամալլահում՝ Աբասը նշել Է, որ Թրափի պլանը «չի անցնի»: «Մենք կտրականապես մերժում ենք այդ գործարքը, մենք ավելի վաղ ասել ենք այդ մասին, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել»,- նշել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երուսաղեմը չի վաճառվում»,- հավելել Է նա՝ նկատի ունենալով այն, որ ոչ մի դեպքում չի հրաժարվի Երուսաղեմը Պաղեստինի պետության մայրաքաղաք դարձնելու պահանջից:
Ըստ որում, ըստ արաբական զանգվածային լրատվամիջոցների հաղորդման՝ Աբասը նախազգուշացրել Է, որ պատրաստ Է Իսրայելի հետ մերձավորարեւելյան կարգավորման թեման քննարկել սոսկ մերձավորարեւելյան «քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ), միջնորդության պայմանով, այլ ոչ թե միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ:
Մինչդեռ Նաթանյահուն պաշտպանել Է Թրամփի առաջարկը եւ պատրաստակամություն Է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ:
Սպիտակ տան կայքում հրապարակված 180-Էջանոց փաստաթուղթը բաղկացած Է երկու մասից՝ տնտեսական եւ քաղաքական: Տնտեսական ասպեկտները հրապարակվել են տակավին անցյալ տարվա ամռանը, իսկ քաղաքական բաղադրիչի մանրամասնությունների վերաբերյալ հայտնի Է դարձել միայն այժմ:
Պլանի հիմքում ընկած Է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, առաջարկվում Է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք Է կրկնակի մեծանա: Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել Է Ամերիկայի ղեկավարը, ԱՄՆ-ը հաստատակամորեն մտադիր Է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»:
Փաստաթղթում հատուկ ուշադրություն Է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում Է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում Է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը:
ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ Է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում Է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում Է 50 մլրդ դոլարի ներդրումներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am