Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սլովենիայի վարչապետը հրաժարական Է տվել

Սլովենիայի վարչապետը հրաժարական Է տվել
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայի վարչապետ Մարիան Շարեցը հունվարի 27-ին հայտարարել Է պաշտոնաթող լինելու որոշման մասին, նա համապատասխան խնդրագիրը կներկայացնի խորհրդարանին: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քաղաքական գործիչն իր որոշումը բացատրել Է նրանով, որ իր կառավարությունը կորցնում Է աջակցությունը: Նա կոչ Է արել անցկացնել վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ: «Այժմ ես չեմ կարող համապատասխանել մարդկանց ակնկալիքներին: Բայց ես կկարողանամ խոստումներս կատարել ընտրություններից հետո»,-գործակալությունը մեջբերում Է Շարեցի խոսքը:
Հունվարի 27-ին ավելի վաղ պաշտոնից հեռանալու որոշման մասին նաեւ հայտարարել Է Սլովենիայի ֆինանսների նախարար Անդրեյ Բերտոնցելը:
Շարեցը վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 2018 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am