Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սի Ցզինպինը հանձնարարել Է վճռականորեն հակազդել կորոնավիրուսի համաճարակին

Սի Ցզինպինը հանձնարարել Է վճռականորեն հակազդել կորոնավիրուսի համաճարակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը բոլոր մակարդակների կուսակցական կազմակերպություններից պահանջել Է վճռական աշխատանք տանել նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ մղվող պայքարում: Այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սի Ցզինպինը բոլոր մակարդակների կուսակցական կազմակերպություններից եւ կադրային աշխատողներից պահանջել Է միավորվել ժողովրդական զանգվածների շուրջը եւ վճռականորեն կատարել Չինաստանի կոմկուսի կենտկոմի որոշումները, հենվելով ժողովրդական զանգվածների վրա՝ պայքար մղել համաճարակի դեմ եւ հաղթանակ տանել թշնամու նկատմամբ»,- նշել Է հեռուստաալիքը: Հունվարի 27-ին ավելի վաղ, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հանձնարարությամբ, համաճարակի օջախ հանդիսացող Ուհան քաղաք Է ժամանել Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը: Նա ստուգել Է աշխատանքը համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաեւ հանդիպել բժիշկների ու հիվանդների հետ: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն Է: Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Տայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Մալայզիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am