Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նատալյա Անդրեյչենկոն կորել Է Մեքսիկայում

Նատալյա Անդրեյչենկոն կորել Է Մեքսիկայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն կորել Է Մեքսիկայում: Այդ մասին Instagram-ում հայտնել Է հասարակայնության հետ կապերի հարցերով նրա տնօրեն Յան Տրունցեւը: Նրա խոսքով՝ արդեն մեկ օրից ավելի Է, ինչ Անդրեյչենկոյի հետ կապն ընդհատվել Է: Հունվարի 25-ին 63-ամյա դերասանուհին Կանկունում հյուրընկալվել Էր ընկերուհուն: Հանդիպումից հետո նա գանգատվել Էր հոգնածությունից եւ վատ ինքնազգացողությունից:

«Այն բանից հետո, երբ նա ավտոմեքենա Է նստել, այլեւս կապի մեջ չի մտել: Նա մեքենայի ղեկի առջեւ պետք Է լիներ շուրջ մեկ ժամ»,- գրել Է Տրունցեւը: Մինչդեռ արտիստուհու ներկայացուցիչը նրա հեռախոսահամարներից ոչ մեկով չի կարողացել կապվել: Նատալյա Անդրեյչենկոն ՌԽՖՍՀ դաստակավոր արտիստուհի Է: Լայն հանրությանը հայտնի Է «Ցտեսություն, Մերի Փոփինս», «Ռազմադաշտային սիրավեպ», «Մցենի գավառի լեդի Մակբեթը» կինոնկարներում խաղացած դերերի շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am