Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Արցախի «Ազատ հայրենիք»-ը և «Քաղաքացիական միացյալ դաշինք»-ը ընտրություններին կմասնակցեն դաշինքով

Արցախի «Ազատ հայրենիք»-ը և «Քաղաքացիական միացյալ դաշինք»-ը ընտրություններին կմասնակցեն դաշինքով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը հունվարի 26-ին հրավիրած արտահերթ համաժողովում Արցախում սպասվող նախագահական ընտրություններին Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու միաձայն որոշում է կայացրեց: «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունն ընդունել է նաեւ խորհրդարանական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու «Ազատ հայրենիք»-ի առաջարկը: Այս  մասին «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառմամբ տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը։

«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունն այսօր հրավիրած արտահերթ համաժողովում սպասվող նախագահական ընտրություններին իմ թեկնածությունը պաշտպանելու միաձայն որոշում կայացրեց: Նորաստեղծ քաղաքական ուժն ընդունել է նաեւ խորհրդարանական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու մեր առաջարկը:

Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածության նկատմամբ դրսևորած բարձր վստահության համար:

Չեմ թաքցնի իմ ներքին համակրանքը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը ձևավորած եւ նրանում ներգրավված երիտասարդների հանդեպ, որոնք կարճ ժամանակում աչքի ընկան իրենց բարձր ինտելեկտով, այն նպատակին ծառայեցնելու կարողությամբ եւ կազմակերպվածությամբ:

Կարծում եմ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով հանդես գալը նոր քաղաքական կերպարներ կբերի ասպարեզ՝ միաժամանակ երիտասարդության ներուժն ի սպաս դնելով Արցախի հզորացմանը եւ դրանով առավել արդյունավետ դարձնելով մեր համատեղ աշխատանքը»,-  գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Արցախում համապետական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ