Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։

«Խորապես ցավակցում ենք Էլյազիգում նախօրեին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնասված շրջանների վերականգնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է «Թվիթեր»-ում ՀՀ ԱԳՆ մկրոբլոգում կատարված գրառման մեջ

Թուրքիայի արևելքում հունվարի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 31 մարդ։ 6,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի Էլյազիգ քաղաքից հարավ-արևմուտքում հունվարի 24-ին` տեղական ժամանակով 20։55-ին։ Ցնցումներ են զգացվել երկրի տաբեր հատվածներում, ինչպես նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am