Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

2019թ. արվել է այնքան աշխատանք, որքան նախկինում արվում էր 3 տարում. Փաշինյանը` ճանապարհների մասին

2019թ. արվել է այնքան աշխատանք, որքան նախկինում արվում էր 3 տարում. 
Փաշինյանը` ճանապարհների մասին

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից 2019թ. պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կմ ճանապարհը այնքան է, որքան 2015, 2016, 2017 թվականներին հիմնանորոգվածները միասին վերցված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2019 թվականին կառուցվել և հիմնանորոգվել է 350 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն` կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ: 2019-ի պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կիլոմետր ճանապարհը այնքան է, որքան 2015, 2016, 2017 թվականներին հիմնանորոգվածները միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 3 տարում»,- ասաց Փաշինյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am