Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը ներկայացրեց, թե ՀՔԾ-ում ինչ քրեական գործով է հարցաքննվել

Փաշինյանը ներկայացրեց, թե ՀՔԾ-ում ինչ քրեական գործով է հարցաքննվել

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությունում հունվարի 24-ին հարցաքննվել է քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում Փաշինյանի վրա հարձակման դեպքի առիթով մի քաղաքացու հաղորդման հիման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց Կապանում իր ամփոփիչ ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Ստիպված եմ ասել: 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին և մտածում էի՝ հիմա այդ գործով պետք է հետաքրքրվեմ, թե ոչ, հետո, որ անկեղծ ասեմ, մտածեցի՝ ամոթ է, հիմա պետք է ասեն, թե սկսել է իր անձնական գործերով զբաղվել: Այս վերջերս պարզվեց, որ մի քաղաքացի իր նախաձեռնությամբ, չգիտեմ ինչ պատճառով, դիմում է գրել և ասել է, թե գիտի՝ ով է կազմակերպել այդ հարձակումը, գնացել ցուցմունք է տվել, տվել է  կոնկրետ մարդկանց անուններ: Եվ այդ փաստի կապակցությամբ գործ է հարուցվել, ու ինձ կանչել էին հարցաքննության»,-պատմեց Փաշինյանը։ Նա հավելեց նաև՝ այդ գործով իրեն տուժող են ճանաչել:

Հունվարի 25-ին հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու համար հունվարի 24-ին այցելել է Հատուկ քննչական ծառայություն:

Նիկոլ Փաշինյանը 2010 թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նա, 1 տարի 11 ամիս անցկացնելով բանտում, ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am