Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայ փրկարարները հայտնաբերել են ռուսական արշավախմբի մոլորված անդամներին

 Հայ փրկարարները հայտնաբերել են ռուսական արշավախմբի մոլորված անդամներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները հունվարի 25-ին վերսկսել են ռուսական արշավախմբի անդամների որոնողական աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին: 

«Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը»,-հայտնում են նախարարությունից:  

Հունվարի 24-ին՝ ժամը 08:28-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով): Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն է ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է: Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am