Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը ներկայացրեց «Վերին Լարս»-ի անցակետի խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

 Փաշինյանը ներկայացրեց «Վերին Լարս»-ի անցակետի խնդիրների լուծման 
ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում կունենա մաքսային կցորդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2019-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 401 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 6.6 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 830 մլն ԱՄՆ դոլար։ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու նպատակներով  Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում կունենա մաքսային կցորդ»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մի շարք գյուղմթերքների արտահանումը 2019-ին էականորեն աճել է 2018-ի նկատմամբ.

Խնձոր - աճը 3240 տոննա կամ 32%

Կեռաս - աճը 1440 տոննա կամ 35%

Արքայանարինջ - աճը 2000 տոննա կամ 96%

Թութ, թուզ,  հաղ., մոշ - աճը 700 տոննա կամ 86%

Ելակ, ազնվամորի - աճը 725 տոննա կամ 172%

Բալ, հոն - աճը 150 տոննա կամ 27%

Լոլիկ - աճը 4300 տոննա կամ 23%

Վարունգ - աճը 6600 տոննա կամ 266%

Ծաղկակաղամբ, բրոկոլի - աճը 1500 տոննա կամ 45%

Բողկ - աճը 730 տոննա կամ 58%

Սունկ - աճը 840 տոննա կամ 148%

Պղպեղ - աճը 280 տոննա կամ 47%

Սմբուկ - աճը 600 տոննա կամ 657%

Ձմերուկ, սեխ - աճը 225 տոննա կամ 50%

ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ 2019-ը եզակի տարի էր, երբ խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստացվեցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am