Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՏՏ ոլորտի 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություն

 ՏՏ ոլորտի 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություն

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություն: Սփյուռքից դիմածների թիվը կազմում է շուրջ 30 ընկերություն, ընդհանուր առմամբ՝ ոլորտում ստեղծվել է ավելի քան 1200 նոր աշխատատեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Արտոնության համար դիմել են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից»,-ասաց վարչապետը:

Նա նշեց նաև, որ  «ՆերՈւժ» ծրագրի շրջանակներում աշխարհի 17 երկրներից (Վրաստան, Բելառուս, Չինաստան, Չեխիա, Էստոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալթա, Իռլանդիա, Լեհաստան, Իսպանիա, Լիբանան, Հարավային Կորեա, Ռուսաստան, ԱՄԷ, ԱՄՆ) Հայաստան են ժամանել ավելի քան 47 ընկերություններ, որոնցից հաղթողները կարժանանան դրամաշնորհի և կստանան Հայաստանում ապրելու և աշխատելու հնարավորություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am