Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Փետրվար

ՌԴ քաղաքացիներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքները կշարունակվեն հունվարի 25-ին

ՌԴ քաղաքացիներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքները 
կշարունակվեն հունվարի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 911 ահազանգման կենտրոն հունվարի 24-ին, ժամը 08:28-ին  ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն է ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է: 

Հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները կշարունակվեն հունվարի 25-ին:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը, որը երեկոյան մեկնելու է Մարտունի: Անհրաժեշտության դեպքում նախատեսվում է ներգրավել անօդաչու թռչող սարքեր: 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ