Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Փետրվար

Թուրքիայում ցմահ բանտարկության են դատապարտել գլխավոր շտաբի նախկին փոխղեկավարին

Թուրքիայում ցմահ բանտարկության են դատապարտել գլխավոր շտաբի նախկին փոխղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարի նախկին տեղակալ Մուհարեմ Քյոսեն ցմահ բանտարկության Է դատապարտվել պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեղադրանքով: Այդ մասին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քյոսեի հետ միասին ցմահ բանտարկության Է դատապարտվել գլխավոր շտաբի եւս մեկ բարձրաստիճան աշխատակից Հայրեթթին Քալդըրըմջին:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Anadolu գործակալությունը, Անկարայի անվտանգության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները 40 ոստիկանների ձերբակալման ընդգրկուն գործողություն են անցկացրել, որոնք կասկածվում են 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մեղսակցության եւ հակաօրինական գաղտնի կազմակերպությանը մասնակցելու մեջ: Քառասուն ձերբակալվածների թվում կան չորս նախկին բարձրաստիճան ոստիկաններ: Նրանք բոլորը կասկածվում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մասնակցելու մեջ: Ձերբակալությունները կատարվել են Անկարայում, Քոնիեում, Ղազիանթեպում, Կայսերիում, Ադիյամանում, Ադանայում, Տրապիզոնում, Յոզգաթում եւ Բուրսայում: Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են Անկարա: Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել Է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել Է ավելի քան 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում Է ԱՄՆ-ում, դատապարտել Է հեղաշրջման փորձը եւ մերժել Է մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ