Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փարիզում նախապատրաստվում Է Նոտր-Դամի գանձերի ցուցահանդեսը

Փարիզում նախապատրաստվում Է Նոտր-Դամի գանձերի ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի բնակիչներն առաջիկա ամռանը կկարողանան տեսնել հրդեհից խիստ տուժած Նոտր-Դամ մայր տաճարի արվեստի հիմնական ստեղծագործությունները եւ կրոնական արժեքները: Այդ մասին France Ble ռադիոկայանին հայտնել Է քահանա Ժիլ Դրուենը՝ Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետիի՝ տաճարի վերականգնման հարցերով ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցահանդեսը, որի նախապատրաստումն արդեն սկսվել Է, կրելու Է «Կրկին տեսնել Նոտր-Դամը: Տաճարի գանձերը նրա պատերից դուրս» անվանումը: Ցուցադրանքը կբացվի տաճարի անմիջական մերձակայքում՝ ճակատամասով տաճարի հրապարակ դուրս եկող Hotel-Dieu հիվանդանոցում: Այցելուների մուտքն անվճար Է լինելու, բայց միեւնույն ժամանակ նրանք հնարավորություն կունենան դրամ նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:

Ցուցադրանքում ներկայացվելու Է եկեղեցական արվեստի եւ կաթոլիկական կրոնի 150 ցուցանմուշ: Նաեւ այցելուները կկարողանան տեսնել բազմաթիվ քանդակներ եւ կտավներ, որոնք զարդարում Էին մայր տաճարը: Դրանք կրակից փրկվել Էին հոգեւորականների, տաճարի պահակախմբի, ոստիկանների եւ հրշեջների աշխատանքի շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am