Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օզոնային շերտը քայքայող նյութերին առնչվող օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օզոնային շերտը քայքայող նյութերին առնչվող 
օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հունվարի 24-ի խորհրդարանի նիստում ընդունվեց միաձայն՝ 115 կողմ ձայնով:

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի` օրինագծի ընդունումը պայմանավորված է ինչպես Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ եւ դրանից բխող, այնպես էլ ԵՏՄ ոլորտային իրավակարգավորումներով:

Օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի եւ այդ նյութերին այլընտրանք հանդիսացող ջերմոցային գազերի՝ հիդրոֆտորածխածինների` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման եւ տարանցիկ տեղափոխման նկատմամբ սահմանափակումները եւ դրանց հետ կապված հարաբերությունները` «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը վավերացրած երկրների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am