Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմա»-«Լացիո» խաղը
21:20, 23 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի առաջիկա խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Ռոմա»-ն հունվարի 26-ին կմրցի «Լացիո»-ի հետ: Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի խաղա նաև այդ խաղում: Հնարավոր է, որ հայ կիսապաշտպանը «գայլերին» կօգնի փետրվարի 1-ին նախատեսված խաղում:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել հունվարի սկզբին, երբ «Ռոմա»-ն մրցում էր «Տորինո»-ի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում