Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նպաստի իրավունք տվող սահմանային միավորը նվազեցվում է

Նպաստի իրավունք տվող սահմանային միավորը նվազեցվում է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նվազեցնում է նպաստի իրավունք տվող սահմանային միավորը, որը թույլ կտա 11 հազար ընտանիքների շարունակել մնալ նպաստի համակարգում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ամեն տարի կառավարությունը սահմանում է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի սահմանային միավորները, ինչպես նաև դրանց վճարման ֆինանսական միջոցների չափերը:

«Բյուջեով հատկացվել է 37 227 մլրդ դրամ միջին ամսական մոտ 98 780 ընտանիքի համար, որի միջին նպաստի չափը կազմում է 31 350 հազար դրամի չափով պահպանվում է: Նախագծով առաջարկվող միակ փոփոխությունը վերաբերում է նպաստի իրավունք տվող սահմանային միավորին: Քանի որ բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը, կենսաթոշակի չափը և նվազագույն աշխատավարձի չափը, երեխաների ծննդօգնությունը կավելանա, ինչպես նաև երեխաների խնամքի նպաստը, ուստի այս փոփոխությունները դրական ազդեցություն են ունենալու ընտանեկան նպաստի վրա: Նպաստի չափը նույնը թողնելու դեպքում շուրջ 11 հազար ընտանիք՝ 49 հազար անդամներով, կկորցներ նպաստ ստանալու իրավունքը: Հետևաբար, առաջարկվում է սոցիալական նպաստի սահմանային միավորը 30-ից իջեցնել 28-ի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ քանի որ թոշակներն ու աշխատավարձերն աճել են, մարդկանց եկամուտներն ավելացել են, այսօր գործող համակարգով 11 հազար ընտանիքներ դուրս են գալու նպաստի համակարգից, իսկ այս փոփոխության արդյունքում ոչ միայն 11 հազար կմնան նպաստի համակարգում, այլև ևս հազար ընտանիք կներառվի համակարգում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]